«Մեծ փուռ»
Անվանումը` «Մեծ փուռ» փառատոն
Ժամը` սեպտեմբերի 30, 11:00-15:00
Վայրը` Ք. Գավառ
Նկարագրությունը`Գավառի տարածաշրջանում կանցկացվի «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:
«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն:
Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես:
Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ:
Ձեր մասնակցությունը կխթանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Ուրեմն՝ առաջ դեպի «Մեծ փուռ»՝ վայելելու Քյավառի համն ու հոտը:
Հեռախոսահամար՝ +374 95005443