Վահան Արծրունի “Կոմիտաս. Տասը Հայտնություն” բացօթյա համերգ
Անվանումը`Վահան Արծրունի “Կոմիտաս. Տասը Հայտնություն” բացօթյա համերգ
Ժամը` օգոստոսի 26, 20:00
Վայրը` Կարապի լիճ
Նկարագրությունը` Սիրով հրավիրում ենք մասնակցելու Վահան Արծրունու բացօթյա համերգին, որը տեղի կունենա օգոստոսի 26 –ին, ժամը 20:00 –ին Կարապի լճի տարածքում:
Մուտքն ազատ է:
Վահան Արծրունի
«ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»
երգաշար՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների
հիման վրա
երաժշտություն՝ Վահան Արծրունու
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄ՝
Վահան Արծրունի – մեներգ, կիթառ
Հասմիկ Բաղդասարյան – մեներգ
Նելլի Մանուկյան – ֆլեյտա
Հովհաննես Պապիկյան – հոբոյ
Մերուժան Տեր-Մինասյան – գալարափող
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ՝
Աստղիկ Վարդանյան – առաջին ջութակ
Գոհար Պապոյան – երկրորդ ջութակ
Մերի Դոլմազյան – ալտ
Արտյոմ Նաղդյան – թավջութակ
Արմեն Հովակիմյան – կոնտրաբաս
Պատմական ակնարկ
Հայտնի է, որ Կոմիտաս վարդապետը մշակելով աշխարհիկ և հոգևոր հայ երգերը, գործիքավորելով և բազմաձայնելով դրանք, գրեթե չի հորինել հեղինակային երաժշտություն՝ մշակի իր առաքելությունն ու նպատակը տեսնելով հայ ուրույն երաժշտական ժառանգությունը վերծանելու, մեկնելու և աշխարհին ներկայացնելու, ընդունելի դարձնելու գործընթացի մեջ։
Շատերին հայտնի չէ, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը ներառում է նաև իր ստեղծած բանաստեղծություն-քնարերգու
Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է Կոմիտասի բանաստեղծությանը, ներկայացնելով Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» երգաշարը։
Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։
2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգևին՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության կողմից արժանացել է երկու մրցանակի՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում»։ Անցած 15 տարիների ընթացքում շարքը բազում անգամներ համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում։
2007թ. երգաշարն ամբողջովին ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում և ներկայացված է 4-7-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքերում։
Ձայնասկավառակն ունեցել է երեք վերահրատարակում՝ 2002-2004թթ.,
2004-ին թողարկվել է համերգային կատարմամբ DVD։
Միջոցառման էջը facebook-ում