ՋԱՆ ՖԻԴԱՅԻ
ԱԽ ՖԻԴԱՅԻՔ
Մուշն ու Սասուն հայոց պարծանք ոտքի կանգնեցին
Անթիվ զոհերի գներով ազգը փրկեցին:
Անմնացորդ իրենց կյանքը Ազգին նվիրած
Քաջ Անդրանիկ,Գևորգ Չաուշ միշտ առաջ ընկած:
Կրկներգ
Ախ ֆիդայիք, ջան ֆիդայիք,
(Կամ Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք,)
Մենք ձեզի մեռնինք,
Դուք եք փրկիչ մեր հայ ազգի,
Ձեր հույսով կապրինք:
Մեր սուրբ վանքը պաշարված էր բազում զորքերով,
Նրա մեջն էին ֆիդայիններ քառսուն որբերով:
Անդրանիկը հրաման տվեց` «Ես ձեզի ղուրբան,
Կոտորեցեք շուն ասքյարներ թող մեզնից դողան»:
Կրկներգ
Քաջ ֆիդայիներ միասին առան հրաման,
Կոտորեցին շուն ասկյաներ` թուրքի ելուզակ,
Մութ գիշերով վանքից ելան, պատռեցին շղթան,
Քաջ անդրանիկ, Գևորգ Չաուշ, մենք ձեզի ղուրբան:
Կրկներգ
Հարութ Փամբուկչյան – Ջան ֆիդայի
Անհայտ կատարող – Հայ ֆիդայիք