ԱՇՈՏ ԹԱԹՈՒԼԻ ԵՐԳԸ
ԱՇՈՏ ԹԱԹՈՒԼԻ ԵՐԳԸ
Բարձրեն ելավ հրամանը, տվեց Թաթուլի անունը,
Մնաք բարյավ ազնիվ ընկերք, մոտ է կյանքիս վախճանը.
Կարմրագոյն պատանքս, բանտի պատեն մեխել են.
Դիվապաշտպան անգութ ֆերմանը գլխիս վրա կախել են։
Թող չթաղե՛ ինձ օտարն, թողնե՛ հողի երեսին,
Թող կատարե՛ անգութ ֆերման գազանական հանդեսին։
Ես պաշտել եմ գաղափար, ուխտել եմ զոհվել ազգիս,
Կախաղանի անգութ սարսափ, չի փոխել իմ սուրբ վճիռս։
Բայց դուք ազնիվ ընկերներ, ձեր սրտի մէջ գերեզման,
Թող Թաթուլին հանդերձներով, մահս հիշեք մշտական։
Արև լուսնի կարոտով, երկար տարու տանջանքով.
Էրված, վառված իմ կյանքին, վերջ դրեց իմ թշնամին։