Awesome Idea Foundation

ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԲՈԼՈՐԻՆ

Գաղտնիք չէ, որ ազգային երգն ու պարը օրեցօր ավելի մեծ թափով ներխուժում է մարդկանց սրտերը` դառնալով իրենց միջոցառումների, ծնունդների և հարսանիքների անբաժանելի մասը։

Մշակույթը հասարակության լայն շերտին փոխանցելը ազգագրական խմբերն ու անհատները կազմակերպում են բացառապես բաց դասերի շնորհիվ։

Ցավոք, մեր իրականությունում խմբերը ինքնաֆինանսավորման ճանապարհով են գոյատևում, ինչպես նաև բոլոր միջոցառումները անցկացվում են ինքնակազմակերպմամբ և ինքնաֆինանսավորմամբ։

Իսկ բաց դասերի անցկացման գլխավոր ու ամենածախսատար խնդիրը բարձրախոսների, հնչյունային տեխնիկայի վարձակալությունն է։

Խնդրի լուծման մեր ուղղին հետևյալն է:
Գնում ենք հնչյունային տեխնիկա և անվճար տրամադրում հայոց ազգային մշակույթի տարածմանն համար ուղղված բոլոր միջոցառումների կազմակերպիչներին (կարգը՝ ստորև)։
Այսպիսով, մենք միասին կունենանք հզոր հարթակ, որը կխթանի մեր հայրենակիցների իրենց արմատները էլ ավելի ճանաչելուն, խմբերի և անհատների ճանաչմանը։

Քայլերի հերթականությունը հետևյալն է:
Գնում ենք տեխնիկա, որը տալիս ենք ՆԱՄ (Նարեկացի Արվեստի Միություն) ի պահ՝ առանց օգտագործման իրավունքի (իրենց կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում և հարմար է բոլորին)։

Կլինի online հարթակ (Նաև mobile app) տարբերակով, որի միջոցով մարդիկ կարող են տեսնել արդեն գրանցված անդամներին և գրանցել իրենց անհրաժեշտ օրը։

Նրանք, ովքեր կցանկանան օգտագործել տեխնիկան, գրանցում են նախապես օնլայն հարթակում (եթե նույն օրվա նույն ժամի համար առկա լինեն մեկից ավելի հայտեր, նախապատվությունը տալիս ենք առաջին հայտն ուղարկածին)։ Դիմում-հայտը հաստատվելուց հետո վերցնում են տեխնիկան և վերադարձնում այն մինչև հաջորդ առավոտ։ Հանձման և ընդունման պահին տեխնիկան ստուգվում է նախաձեռնության ներկայացուցչի և հայտատուի կողմից։

Տեխնիկան էլ ավելի հարստացնելու համար կլինի կողպեքված գանձատուփ, և հայտատուն պարտավորվում է միջոցառման անցկացման ժամանակ նշել, թէ ինչպես է ձեռք բերվել տեխնիկան և միջոցառման մասնակիցներին տալիս հանգանակություն անելու հնարավորություն: Տեխնիկայի վերադարձի ժամանակ երկու կողմերի ներկայությամբ բացվում է գանձատուփը, պարունակության մասին տեղադրվում համացանցում, իսկ գումարը փոխանցում առանձին՝ նախաձեռնության համար նախատեսված հաշվի վրա։

Անկախ միջոցառման կարևորությունից, հնչյունային տեխնիկան տրամադրվելու է ավելի վաղ հայտատուին։

Ապահովությունից ելնելով հայտատուն պարտավորվում է տեխնիկան ընդունելուց նախաձեռնության ներկայացուցչի մոտ թողնել իր անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, վարորդական իրավունք, ID քարտ)։

Ըստ հայտատուի ցանկության, նախաձեռնությունը պարտավորվում է լուսաբանել գալիք միջոցառումը (համացանցի event-ի միջոցով, մյուս միջոցառումների ժամանակ հայտարարելու միջոցով), ինչպես նաև անհրաժեշտության պարագայում աջակցել երգերի բառերի տպագրությանը։

Ցանկության դեպքում “Awesome idea foundation”-ի կողմից առաջադրված յուրաքանչյուր մարդ, կարող է միանալ նախաձեռնությանը՝ որպես ներկայացուցիչ, որպեսզի ցանկացած ժամանակ կարողանա անձամբ հետևել ողջ ընդացակարգին, և աջակցել նախաձեռնությանը։

Տրամադրման պայմանները և հայտատուի պարտավորությունները՝ ստորև։

 

Դիմումի օրինակը՝

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ – ՀԱՅՏ

ՀՆՉՈՒՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈւՅԹՆԵՐԸ

ERGIR.am նախաձեռնությունը հայ ազգային գաղափարական հիմունքներով գործող երիտասարդական նախաձեռնություն է:

Սույն հայտը նախատեսում է դիմողի հետ համագործակցության պայմանները:

Սույն հայտադիմումը ներկայացվում է նախաձեռնության գեղարվեստական խորհրդի հաստատմանը:

Արդեն հաստատված հայտերում զետեղված տեղեկությունն օգտագործվում է միջոցառումների առցանց գովազդի, պաստառների պատրաստման եւ մամուլի հաղորդագրությունների համար:

Հատուկ պայմաններ.

  • ERGIR.am-ի կողմից տրամադրվող հնչունային տեխնիկան տրվում է անվճար՝ ի նպաստ հայ ազգային գաղափարախոսության։
  • ERGIR.am-ի կողմից տրամադրվող հնչունային տեխնիկան շահագործելու պարագայում ցանկացած միջոցառման մուտքը պետք է լինի ազատ:
  • Միջոցառման օրը կարող է նշանակվել սույն հայտադիմումը ներկայացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
  • Քաղաքական կամ աղանդավորական բնույթի միջոցառումները անխտիր ենթակա են մերժման, քանզի նախաձեռնության գործունեությունը բացառապես նվիրված է հայկական ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
  • Հայտատուն պարտավորվում է միջոցառման ավարտից մեկ շաբաթվա ընթացքում ERGIR.am-ին ուղարկել անցկացված միջոցառման մեկ տեսանյութ (3-4 րոպե տևողությամբ) և երեք լուսանկար՝ առցանց հրապարակման նպատակով:
  • ERGIR.am-ի կողմից արված տեսագրությունը, պաստառները, հրատարակությունները, բուկլետները և այլ նյութերը համարվում են նախաձեռնության սեփականությունը:
  • Հայտատուն պարտավորվում է միջոցառման ավարտից հետո կամ հաջորդ օրը առավոտյան հանձնել հնչունային տեխնիկան։
  • Հայտատուն պարտավորվում է  ստուգել հնչունային տեխնիկան՝ ERGIR.am անդամների ներկայությամբ ընդունման և հանձնման ժամանակ։
  • Տեխնիկայի հետ խնդիրներ առաջանալու դեպքում հայտատուն պարտավորվում է անմիջապես տեղեկացնել ERGIR.am անդամներին, ինչպես նաև հատուցել վերանորոգման  համար նախատեսված ծախսերը:
  • Եթե նույն ժամանակահատվածում տեխնիկան շահագործելու համար ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա ERGIR.am պարտավորվում է նախապատվություն տալ ավելի վաղ դիմում ներկայացրած հայտատուին։
  • Հայտատուն պարտավորվում է տեխնիկան ընդունելու ժամանակ անձնագիրը հանձնել ERGIR.am ներկայացուցչին, մինչև տեխնիկան վերադարձնելը։
  • Հայտատուն պարտավորվում է հնչունային տեխնիկան ծառայեցնել բացառապես հայ ազգային մշակույթի տարածմանը։

 

Սույն պայմանագիրը կնքվում է միայն մեկ միջոցառման համար և գործում է մինչև միջոցառման ավարտը:

 

Հայտադիմում
Միջոցառման վայր
Միջոցառման տեսակ
Միջոցառման խորագիր
Անձ/կազմակերպություն
Հեռախոսահամար
Էլ. Փոստ
Հասցե
Կայք էջ
Ծրագրի մանրամասն նկարագրություն
Միջոցառման Մասնակիցներ/շահառուներ
Նախընտրելի ժամանակահատված և ժամ
Հակիրճ ինքնակենսագրություն
Նշումներ

 

Սույն պայմանագրում նշված պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում նախաձեռնությունն իրավունք ունի արգելել միջոցառման իրականացումը` որ փուլում էլ այն լինի:

 

Ես՝ ………………………………………………………………………………………………

/հայտատուի անուն ազգանուն/

 

1.Ծանոթացել եմ ERGIR.am նախաձեռնության վերը նշված հատուկ պայմաններին և ընդհանուր դրույթներին և պարտավորվում եմ չխախտել դրանք:

2.Ինձ տրվել է սույն հայտի հավելվածը, որը ներառում է հնչունային տեխնիկայի շահագործման կարգը։

3.Տալիս եմ իմ համաձայնությունը միջոցառումը համացանցում տեղադրելու համար:

 

Հայտատու՝…………………………………………………………………………………

/անուն ազգանուն, ստորագրություն/

 

 «       » «  » 2018թ.

 

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ