ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՒՆ
ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՒՆ
Օտար երկրի բանտի մութին,
Ֆեդայիններ հայ ազգի,
Ազատության սիրույն համար,
Դաժանորեն կխաչվին:
Բռնակալներ թող իմանան,
Որ բանտերը կփլին,
Դաշնակցական հերոս տղաք,
Մեջ արևին կժպտին:
կրկ.
Հայկի որդիք ելեք ոտքի,
Ազատենք մեր հայրենիք,
Թող հայն ապրի շունչով ազատ,
Բռնակալի պետք չունինք:
Առանց բռունցք, առանց պայքար
Հայը շուտ կկորսվի
Համբիկ, Գևորգ, Ռաֆֆի, Հովիկ,
Կսպասեն մեր արշավին:
Ղարաբաղի հինգ մելիքներ,
Արթնացեքէ ձեր խոր քնեն,
Այցի գացեք ձեր զավակած,
Որ չղաթայված են խորեն:
Վարանդայեն մինչև Դիզակ,
Մինչև Գյուլիստան, ու Խաչեն,
Շղթայակապ քաջերն հայոց,
Ազատություն կգոչեն:
Հայկի որդիք…
Շղթայված քաջերը կգան,
Բռնակալը կդողա,
Մի վահատի հայ քաջազուն,
Հայը կա ու կմնա,
Պարույր Սևակն ասաց քիչենք,
Կշատանանք հայ որդիք,
Բռունցք դարձեք գոչեց Շիրազ,
Որ փրկենք մեր հայրենիք:
Հայկի որդիք…
Վիգեն Դիշգեկենյան – Ձոն բանտարկյալների