ՁՈՆ ՎԱՐԴԱՆԻ
հեղինակ` Ս. Հ. Ֆելեքյան
Իմ հայրենյաց հոգի Վարդան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,
Որ Տղմուտի ափերին քով,
Վաթսուն հազար կտրիճներով,
Զարկիր, զարնվար, ինկար քաջ, քաջ,
Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ։
ԿՐԿ.
Իմ հայրենյաց հոգի Վարդան,
Անուշ Վարդան, Վարդան, Վարդան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան:
Արյունդ կարմիր, կարմիր, թափավ,
Դաշտ ու ծաղիկ կարմրեցավ,
Լուսնակն ելավ ամպի տակից,
Պաղ, պաղ թափեց ցողիկն աչից,
Որ հայրենյաց վարդեր բացվեն,
Բլբուլն երգե դրախտի սարեն։
ԿՐԿ.
Իմ հայրենյաց հոգի Վարդան,
Անուշ Վարդան, Վարդան, Վարդան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան,
Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան, եղնի ղուրբան:
Հայրիկ Մուրադյան – Ձոն Վարդանի