ՁՈՆԵՐԳ
Օտարության ափերում այս ծնունդ առած հայորդիներ,
Վարուժանի և Զոհրապի,ու Րաֆֆիի ցանած սերմեր,
Գոյատևման մեր պայքարը միշտ վառ պահող նվիրյալներ,
Հայրենիքի,ազատության սիրույն զոհված քաջ կտրիճներ:
Կրկներգ.
Արդարության կրակողը հրկիզվեցավ,
Դավադրողի փամփուշտովը զոհվեցավ,
Փայլակներու ձեռքերովը անհետացավ,
Բայց և այնպես մահովը ձեր հավերժացավ:
Կյանքը մահով փոխարինող աննման դուք ֆիդայիներ,
20-րդ դարի վերջի մեր պատմության նոր հերոսներ,
Մեր անցայլն ու մեր ապագան միացնող վեհ բեկորներ,
Ազատության ճանապարհը լուսավորող դուք կանթեղներ:
Հաղթովը ձեր ամբողջ աշխարհ ապշեցուցիք,
Զոհողությամբ նոր սերունդներ մեր կերտեցիք,
Մահովը ձեր արդարություն պահանջեցիք,
Կարմիր արյամբ ճերմակ ջարդեր դուք ներկեցիք:
Կրկներգ
Ձոներգ – Եփրեմ