ԵՓՐԵՄ ԽԱՆ
ՀԵՐՈՍ ԵՓՐԵՄԻՆ
Խոսք` Միհրան Աշճյանի
Երաժշտություն` Մուրադ Մշեցու
Սարերու ծնունդ արծիվ հաղթապանծ,
Դուն հայ անունին պատիվ գերազանց,
Բռնություններու հզօր ախոյան,
Ո՛վ անմահ Եփրեմ խան, կեցցե՜ս հավիտյան։
Կրկներգ
Զինդեբադ Եփրեմ Խանը ղահրաման
Հարի՛սը հուրիեթը Իրանյան։
Քեզ փառք, հիացում, ո՛վ Սյունյաց աշխարհ,
Որ այսպես վսեմ հերոս մը ծնար,
Քու անմահությանդ բոլորեց դափնի,
Սարսափ տարածեց իբրև ֆեդայի։
Կրկներգ
Կուկունյան խումբով` անցավ Հայաստան,
Կռվեցավ քաջ քաջ, մտավ մութ զնդան,
Փշրեց, խորտակեց ժանգոտ շղթաներ,
Եղավ սուրբ դատին անձնվեր ընկեր։
Կրկներգ
Ամուր, ինչպես ժայռ, որի դեմ իզուր
Կուգան կբախվին ալիք ու փրփուր,
Պատվո դաշտի մեջ կանգուն մնաց ան,
Եվ արհամարեց հարվածներ մահվան:
Կրկներգ
Մեռնիլ, ո՜հ, մեռնիլ երազն էր անոր,
Կռվի դաշտին մեջ իբրև քաջ զինվոր.
Ինքն ազատության զվարթ հրեշտակ,
Գոցեց աչքերը, գնդակներու տակ։
Կրկներգ
Քեզ դաշնակցություն հազար երանի,
Որ կրեց քո մէջ Եփրեմներ արի,
Անոր փառքերեն գինովցիր և դուն,
Վարէ՛ գործդ առաջ` թափով եռանդուն։
Կրկներգ
Այժմ Իրանյանց հետ կսկծալի,
Թափելով սրտանց արցունքներ աղի,
Կասեմ մահդ Եփրեմ, մխեց մեզ սուր փուշ,
Երանության մեջ հանգչե քունդ անուշ։
Կրկներգ
Սամվել Երանյան – Հերոս Եփրեմին
ԵՓՐԵՄ ԽԱՆ
ԵՓՐԵՄ ԴԱՎԹԻ ԴԱՎԹՅԱՆ (1868, Բարսում – մայիսի 5, 1912), հայ ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի ՀՅԴ կուսակցության անդամ։
Ծնվել է Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում)։ 1880-ականների վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերին։ Սարգիս Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին։ 1896-ին աքսորից փախել է Թավրիզ, Իրանում մտել է դաշնակցության շարքերը։ 1899 թվականից ուսուցիչ էր Ղարադաղի Աղաղան գյուղում։ 1897-ին մասնակցել Խանասորի արշավանքին։ Գործուն մասնակցություն է ունեցել 1905-11-ին իրանական հեղափոխությանը։ Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից Ռեշտում ծառայել է խճուղու շինարարությունում։ Եփրեմ խանը զինվորագրվել է իրանական հակաֆեոդալական բուրժուական հեղափոխությանը 1905—1911 թվականներին՝ դառնալով նրա ականավոր կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ Թեհրանի գրավումից (1909 թվականի հուլիսի 10) և շահի տապալումից հետո նշանակվել է իրանական ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։
Եփրեմ խանը տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակատամարտ՝ ֆիդայիների ինտերնացիոնալ ջոկատներով և կազմակերպված զորքերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։
Զոհվել է Սուրջեի ճակատամարտում։ Թաղված է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։