ՀԱՅՈՒ ՃԱՄՓԱՆ
ՀԱՅՈՒ ՃԱՄՓԱՆ
Հսկին քարեր մայթեն օտար
Օրերու հետ բարի կամ չար,
Հատսատ քայլով, խղճով արդար
Հայ արժեքներ միշտ հետդ տար,
Մի մոռնար, թե ունիս լեզու,
Սայաթ — Նովա սեր երգելու,
Եվ Կոմիտաս ունիս հզոր,
Եվ պատմություն ամենազոր:
Մեծ աշխարհի քաղաքացի,
Ուր որ ըլլաս …………………………..
Հիշե՝ ունիս մեկ միլիոն զոհ,
Ու կեղեքված երկիր ու հող,
Ուր կգուքաս և ուր եկրթաս,
Պատմե մարդոնց բիրտ գերադաս,
Թե դուն վաղուց կայիր ու կաս,
Ու դեռ ապրիս հավերժանաս…
Դուն այ զավակ սուրբ Մաշտոցի,
Մեծ Վարդանի քաջ այրուձի,
Ու Դավիթի սեգ սասունցի
Ժառանգորդն ես հայ…………
Հիշե գերված Մասիսն անեղծ,
Նարեկացին ամենամեծ,
Ու պահանջե արդարություն
Մինչև հայը դառնա իր տուն:
Վիգեն Դիշգեկենյան – Հայու ճամփան