ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԿԱՆՉ
ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ես մի սաղարթ անտառի մեջ
Եվ անտառի ցավը իմ մեջ,
Անապատում հովն է փչում,
Կարծես մեկը ինձ է կանչում:
Ես մի կաթիլ օվկիանի մեջ,
Եվ օվկիանի գոչյունն իմ մեջ,
Ալիքներն են ափին զարկում,
Այդ ով է ինձ հեռվից կանչում:
Ես մի կայծակ երկնքի մեջ,
Եվ երկնքի ամպրոպն իմ մեջ,
Կանգ առնելու պահ չէ հիմա,
Իմ հայրենիքն է ինձ կանչում:
Վահե – Կանչ