ՄՇՈ ԴԱՇՏԵՐ
ՄՇՈ ԴԱՇՏԵՐ
Մշո դաշտերի սիրուն,
Նոր էր բացվել վառ գարուն:
Գարուն չկա մեզ համար,
Պիտի կռվինք անդադար:
Սիփան սարի մանրիկ գյուղ,
Սասնա կռիվներ մրմուռ,
Հարսն ու աղջիկ բռնեցին,
Մանուկներ կոտորեցին,
Հե՜յ վախ, քեզ, վա՜խ Սասուն:
Մարութա բարձրիկ սարին,
Ֆիդայիններ երդվեցին,
Ազատության մեր արդար
Պիտի կռվինք անդադար:
Աղբյուր Սերոբին հասան,
Հայ քաջերը դիրք մտան,
Անդրանիկին օգնեցին,
Թշնամուն կոտորեցին,
Ազատեցին Սասուն:
Թող թշնամին իմանա՝
Ֆիդայի ենք իսկական:
Կկոտորոենք աջն ու ձախ,
Կամավոր ենք չունինք վախ:
Գևորգը Չաուշը մեր քաջ
Գոռում էր առաջ, առաջ:
Աստված մեզի օգնական,
Կռվով մտնենք Տաճկաստան,
Փրկենք երկիր Հայաստան:
Խմբերով քառսուն, քառսուն
Մտնենք Տարոնն ու Սասուն,
Քաջերի տուն՝ Սասուն:
Էթի Չխլյան – Մշո դաշտեր