ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀԻՄՆԵՐԳ
ՄՈՒՍԱԼԵՌԱՆ ՀԻՄՆԵՐԳ
Հեղինակ` Արսեն Համբարյան
Մուսա լե’ռ, մեր արև…
Մուսա լե’ռ, կենաց լեռ:
Երբ մթնեց երկինքը, խամրեցին աստղերը,
Եվ տիրեց անորոշ, ցուրտ խավար,
Երբ տնքաց աշխարհը, շաչեցին ծովերը
Իրենց սև ու խառնակ ուժով չար,
Կրկներգ –
Ծիրանվեց երկին-երկիրը,
Հուրհրաց Մուսա լեռը,
Ժայթեցին մուսաները,
Շողշողաց Հայքի արևը:
Եվ փայլեց երկինքը, պայծառվեց երկիրը,
Երկունքվեց լույս և սեր, ջինջ անմար,
Մեղմացան ծովերը, ժպտացին լեռները,
Ճառագվեց խինդ ու խոսք, երգ ու պար:
Կրկներգ –
Ծիրանվեց երկին-երկիրը….
Մուսա լե’ռ, մեր արև…
Մուսա լե’ռ, կենաց լեռ:
Արսեն Համբարյան – Մուսալեռան հիմներգ