ՆՈՒԲԱՐ

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբ

<<Նուբար>> հայ ավանդական երգի-պարի խումբը ստեղծվել է  2006թ. ՀՀ ԿԳՆ Մշակույթի կենտրոնի կազմում, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ երաժշտագետ Լուսինե Նազարյան:

Խումբը ստեղծվել է հայ ազգային, ավանդական երգերն ու պարերը հայտնաբերելու, մշակելու և հանրությանը ներկայացնելու նպատակով:

Հանդես է եկել զանազան համերգային ծրագրերում, մասնակցել փառատոների Հայաստանում ու արտերկրում, հանդես եկել  մենահամերգներով՝ ներկայացնելով Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգանմուշներ. առավելապես Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների երգեցիկ մշակույթ:

Խմբի մասնակցությամբ նկարահանվել է <<Կարմրավանքի երգ-պատմությունները>> ֆիլմ-համերգը՝ Կարմրավանք(Ղզլքիլիսա) գյուղում կատարված բանահավաքչական աշխատանքների հիման վրա:

Էջը ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/nubar.folkensemble

Կապույտ ծաղիկ, հանդի լալա
Չխոր աղվես
Համշենի երգերի շարան
Հայկո ջան
Գորանի, մայրոքե, հանինա, յարխուշտա
Թաշկինակներով պար (շարան)
Էլինոն յարո ջան
Թամզարա
Գյովնդ, վերվերի (Էլինո յար ջան, թոն կուգա)
Արծթի նոր
Թաշկինակներով պար
Երի երի