ՈՎ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
ՈՎ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Եթե խորին մտքեր վերից առաքվեն,
Մարգարիտներն ինչպես խոսքեր հորդեն,
Անզոր են դարձյալ քեզ գովասանք տալու
Մեր սուրբ մատուռում քո բուրվառված փառքը:
Ո՜վ, հայոց մայրեր,
Դուք կանգուն ժայռեր,
Ազգի զարկերակ, մանկան հույս-հավատ,
Մայրեր դուք սրբացած, վիշտը քամահրած,
Երկնառաք սիրով հավերժացած:
Դուք՝ մայրերդ եք ծնել առյուծ արքաներ,
Սար ու ձորեր հսկող ճախրող արծիվներ,
Նախնյաց կանչը, որ դեռ հոգու մեջ որդոց՝
Փրկել եք հայրենիք զավակի բազկով:
Ո՜վ, հայոց մայրեր,
Դուք կանգուն ժայռեր,
Ազգի զարկերակ, մանկան հույս-հավատ,
Մայրեր դուք սրբացած, վիշտը քամահրած,
Երկնառաք սիրով հավերժացած:
Ձեզնից ենք մենք սնվել վրեժով արիական,
Ձեզնով է մեր հոգին հուր սիրով միշտ լցվել,
Դուք եք մեզ հույս տվել, լուսափայլ բարին,
Աստծո որդին ձեզնից է ծնվել:
Մկրտիչ Մկրտչյան – Հայոց մայրեր