ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Ազգային երգի ու պարի պահպանման, տարածման, ինչպես նաև հասարակության տեղեկատվության մակարդակի բարձրացման համար, առաջարկում եմ թուլատրել Ծիծեռնակաբերդի խճուղուն կից գտնվող փակուղու պատի վրա ռազմական երգի ու պարի արխիվային ֆոնդի` www.ERGIR.am կայքի լոգոտիպի` գրաֆիտային նկարչության ոճով արտատպումը, որը հանձն եմ առնում իրագործել սեփական միջոցներով:
Կից ներկայացնում եմ տեղանքի քարտեզը, նախատեսված հատվածի ներկայիս պատկերը, ծրագրի էսքիզը, ինչպես նաև ֆոնդ-կայքի մասին հակիրճ տեղեկատվություն։
www.ERGIR.am կայքը ստեղծվել և գործարկվում է բացառապես կամավորական ներուժով, գործում է 2016թ-ի օգոստոսից։ Նպատակն է հանրաճանաչ դարձնել ազգային, հայրենասիրական երգերն ու պարերը, նրանց հեղինակներին և կատարողներին, երգերի հերոսներին: Կայքը բլոգ ոլորտում իր ձևաչափով միակն է։
Կամավոր սկզբունքով կազմակերպում ենք նաև ազգային միջոցառումներ։
Կից հատված Սուրբ Աննա եկեղեցու բակում Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառումից
Հարկ եմ համարում նշել, որ կայքը որևէ ֆինանսական շահ չի հետապնդում։
Շնորհակալություն