ՏՂԵՐՔ ՋԱՆ ՏՂԵՐՔ
ՏՂԵՐՔ ՋԱՆ ՏՂԵՐՔ
Առավոտ` դեմ արշալույսին,
Երբ քաջաց խումբերը մեր կննջեին,
Հանկարծ ներս մտավ կտրիճ գյուղացին,
Ասաց «ջան տղեք, մեզ պաշարեցին»։
Այն օրվան քաջեր առին զենքերնին
Շուտով վազեցին իրենք դիրքերնին,
Թնդած մոսինը Գևորգ Չաուշին,
Որ խրախուսեց իր ընկերներին։
Տղեք, ջան տղեք, մի խնայեք թուրքին
Գետին փռեցեք թուրք մեծ պետերին,
Տվեք մոսինը հայոց մարտիկին,
Որ խրախուսե յուր ընկերներին։
Գառնիկ Սարգսյան – Տղերք, ջան տղերք
ԵՐԳՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ