ՎԻԳԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ՎԻԳԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Պատեց երկինքը ամպերով, և արևը խավարեց
Հայոց հողը քո սուրբ արյան մուգ կարմրով շաղախվեց
Ընկար հերոս կռվի դաշտում դու խոր վիրավոր
Հայրենիքը միշտ կհիշի քո անունը փառավոր
Կրկներգ
Զենքը ձեռքիդ պայքարել ես մեր սուրբ հողի փրկության
Մեր սրտերում միշտ կմնաս ով դու Վիգեն Զաքարյան
Սեղմեց կրծքին ու համբուրեց քեզ զինակից ընկերդ,
Ու վրեժը քո սրտի մեջ դու փակեցիր աչքերդ
Կյանքդ նվիրիր քո ազգին որպես մի սուրբ նահատակ
Դարձար հայրենիքի հերոս ու պանծալի քաջ զավակ
Կրկներգ
Գերեզմանիդ մենք կդնենք ալ կակաչներ ամեն օր
Թող որ քո հոգին թևածի դեպ կողմեր սուրբ Տիրամոր
Այս երգով փառքդ երգեցի միշտ կհիշենք դարեդար
Քեզ ճանապարհին չենք թողնի, քո պայքարը քաջ եղբայր
Կրկներգ
Մուրադ – Վիգենին
ՎԻԳԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Զաքարյան Վիգեն Կարապետի (15.3.1969, Բեյրութ – 8.5.1992, Զառսլու (Շուշիի շրջանի)), սփյուռքահայ ազատամարտիկ։ ՀՅԴ անդամ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը։ 1992-ի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Շուշիի ագատագրմանը։
Հետմահու պարգևատրել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-ոդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։