ՂԱՐԱԲԱՂ

2 Responses

  1. ՂԱՐԱԲԱՂ
    Ղարաբաղ իմ, երգիր դու միշտ,
    Հայրենիք իմ, ծաղկիր անվիշտ,
    Ժպտա սիրուհուս պես,
    Սիրում եմ ես քեզ, Ղարաբաղ:
    Ղարաբաղ իմ, աղբյուր ես դու,
    Աստղերից էլ մաքուր ես դու,
    Կյանքում երանի ես,
    Բաշխեմ կյանքս քեզ, Ղարաբաղ:
    Սիրուս այգեստանն ես, երգն ես Արևիս,
    Անուշ անդաստանն ես, սիրտն ես սարերիս,
    Քո անունն է շուրթերիս, քո գարունն է այտերիս:
    Կանչում ես ինձ դարերից:
    Ղարաբաղ իմ, կանաչ բաղ իմ,
    Կարոտ եմ քո վարդի շաղին,
    Հոգուս մուրազի պես
    Գրկում եմ ես քեզ, Ղարաբաղ:
    Աղջիկներդ արծիվներ են,
    Լավ տղերքդ առյուծներ են,
    Որդուս օրորանն ես,
    Սեղանն ես իմ սուրբ, Ղարաբաղ:
    Սիրուս այգեստանն ես, երգն ես Արևիս,
    Անուշ անդաստանն ես, սիրտն ես սարերիս,
    Քո անունն է շուրթերիս, քո գարունն է այտերիս,
    Կանչում ես ինձ դարերից:
    Աշոտ Գրաշի

Leave a Reply

Your email address will not be published.