Սերոբ կկանչե
Սերոբ կկանչե տղեք հոս եկեք,
Ազնիվ քաջի պես հառաջ գնացինք
Թնամին կուգա մի հուսահատվեք,
Դեմ բռնեք ճակատ մեկեն զարգեցեք:
Մեր Սերոբ նորից տղաց խրախուսեց,
Սար ու ձոր ահից դողաց, սարսափեց,
Սուլթան բեկ իմցավ իր զորք հավաքուց,
Դըբա Ջազիրա Բոտանը անցուց:
Առյուծ Սերոբին բոլորը գիտեն,
Նրա ահիցը սարեր գքաշվեն,
Սերոբ դառել է Թուրքերին դուշման,
Հայ ազգի համար եղել է վահան: