Սերոբի Հիշատակին
Ոսկե գագաթը բարձր Նեմրութա,
Վառ-վառ կըշողա մեջ Վանա ծովուն,
Ազիզ անունդ քաջ Սերոբ – փաշա,
Ալմաստով լեցուն մեջ մեր արտերուն,
Թող արարքներուդ արժանի գովքն էլ,
Ջինջ աղբյուրի պես գլա գլգլա:
Նեմրութա սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մշու դաշտ ի վայր կերթա,
Մենակ Սերոբի աղբյուրը սրտի,
Խեղճ ժողովուրդի սրտի մեջ կերթա,
Ազատ օրերի, դալար օրերի,
Ծարավ ժողովրդի սրտի մեջ կերթայ:
Նեմրութա սարը քառասուն ժեռ ունի,
Մառասունի գլխին մարմար քարափ կա,
Են քարափի վրա արծիվն է նստեր,
Ժեռների արքան իր գահին վրա:
ՈՒ կտուցի մեջ մի սիրտ է բռներ,
Եւ զիլ կկանչե չորս, դին ձեն կուտա,
Սարերի արքան ամպերի վրա,
էյ ականջ արեք հովեր ու հավքեր,
Կտրիճ Սերոբի սիրտն է կտցիս մեջ,
Սիրտը, որ ձեզնեն բարձրանար և թռներ: