Փոլ Բաղդադլյան
Փոլ Բաղդադլյան
Փոլ Բաղդադլյան (արևմտահայերեն` Փօլ Պաղտատլեան, անգլերեն` Paul Baghdadlian, իրական անունը՝ Գրիգոր), ամերիկահայ երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր, կոմպոզիտոր։ Հայտնի է հայկական սփյուռքում։
Փոլ Բաղդադլյանը ծնվել է 1953 թ. հուլիսի 10, Սիրիայի Հալեպ քաղաքում, սիրիահայ ընտանիքում։ Սկսել է ժամանականից հայկական երգեր երգել Բեյրությում, Լիբանան: 1965 թ., 12 տարեկան հասակում մահանում է սկսնակ երգչի մայրը։ 1970-ական թթ. սկզբին, ծանոթանալով Հարութ Փամբուկչյանի ստեղծագործություններին, սկսում է սիրային երգեր ստեղծագործել։ 1977 թ. տեղափոխվում Լոս Անջելես, որտեղ ձայնագրում է իր առաջին ձայներիզը։ Վաղաժամկետ մահանում է 2011 թ. հունիսի 28-ին, 58 տարեկան հասակում, քաղցկեղից, Գլենդեյլ քաղաքի «Էդվենթիս» կենտրոնում։