ՀԱՅՈՐԴԻՔ
ՀԱՅՈՐԴԻՔ
Հայորդիք,որ կապրիք դուք հեռվում,
Մի’ մոռնաք, ձեր անուշ մայր լեզուն,
Երգեցե’ք և միշտ խոսեցե’ք,
Կտեսնեք,թե որքան է անուշ
Կրկներգ.
Մենք քիչ ենք,բայց կմնանք միշտ հայ,
Չենք մոռնար մեր մայրենի լեզուն,
Մենք անվերջ,միշտ ձեռք ձեռքի տալով,
Մեր ազգը միշտ բարձր պահելով,
Բարձր ենք,միշտ բարձր մենք մնանք,
Չլուծվինք,իրար սիրենք,
Մեր սուրբ պատիվը բարձր պահենք:
Հայորդիք,որ կապրիք դուք հեռվում,
Մի’ մոռնաք, մեր հայոց մանկություն,
Պատմեցեք ձեր զավակներուն,
Որ գիտնան արժեքը հայերուն:
Կրկներգ
Փոլ Բաղդադլյան – Հայորդիք
Սահակ Սիսլյան – Հայորդիք