ԱՆԴՐԱՆԻԿԻ ՔԱՅԼԵՐԳԸ
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՔԱՅԼԵՐԳԸ
Դաշնակցական խումբ գնանք մենք Սասուն,
Մեր հայ եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ իր ընկերներով,
Կուզե պատերազմ կսպասե գարնան:
Մոտ է գարունը շուտով կբացվի,
Հայու խոսքը քաջ շուտով կլսվի,
Հայերը անվախ հոգով միացած,
Հրացան ուսերին ոտքի են կանգնած:
Խմբապետները հոգով են երդված,
Ֆիղայիք ուժով գնում են առաջ,
Առաջն է կանգնած Անդրանիկը քաջ,
Գոռում է գոչում կուզե պատերազմ:
Հերիք եղբայրներ մենք շատ քնեցինք,
Բավական չե մեզ այսքան համբերել,
Մայր հայաստանը ձեռքե հանեցինք,
Հիմա ուժով ենք դարձյալ ետ կառնենք:
Արա Սահակյան – Դաշնակցական խումբ
Սամվել Երանյան – Դաշնակցական խումբ