ԱՐԱԲՈ
ԱՐԱԲՈ
Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնանք հայեր, գնանք ընդեմ թուրքերի,
Մարութա լեռներում առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում կռվենք թուրքի դեմ:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերու սրտում խրում են սրեր
ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում կռվենք թուրքի դեմ:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:
Հայոց սեգ լեռներում առյւծն էր ընկել,
Էլ չի լսվում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունքն էր սառել,
Անվախ Արաբոյի արյունն էր հեղվել:
Կրկ.
Արաբո,Արաբո քաջ ֆիդայապետ,
Գնանաք հայեր, գնանք կռվենք թուրքի դեմ:
Անդրանիկ Մանուկյան – Արաբո
Անհայտ կատարող – Արաբո
Արաբո
Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 – 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Արաբոն Սասունում հայդուկային շարժման ռահվիրան էր, ժողովրդական վրիժառուների անդրանիկ խմբի կազմակերպողն ու ղեկավարը: Նրա իսկական անունը Առաքել էր:
Ծնվել է Բռնաշենի Կուռթեր գյուղում 1863 թվականին: Սովորել է Առաքելոց վանքի դպրոցում: Փայլուն ընդունակությունների տեր էր: Նրան սպասում էր կրոնական ծառայությունը, բայց Արաբոն ընտրեց կյանքի այլ ուղի՝ ժողովրդի պատվի, իրավունքների ու ազատագրության համար պայքարի ծանր, փշոտ ու վտանգներով լեցուն ուղին: Նա հրաժարվեց կրոնական կոչումներից, հեռացավ վանքից ու վերցրեց պադուխտի ցուպը: Գնաց Հալեպ, մշակ դարձավ, վաստակած գումարով հրացան գնեց և վերադառնալով կազմակերպեց մի խումբ, որը կռվում էր քրդական աշիրեթների ու թուրքական ճնշողների դեմ:
Արաբոյի հայդուկային խմբի գործողությունների մեթոդն էր՝ արագ, հանկարծակի ու աներևույթ: Նա անընդհատ կռիվների մեջ էր: Ժամանակակիցներն ասում էին. «Առավոտյան Արաբոյին կարելի էր հանդիպել Մուշ քաղաքի մոտակայքում, իսկ երեկոյան նա արդեն Մարաթուկի գագաթին էր»:
Արաբոն փխրուն հոգի ուներ, բայց անխնա էր թշնամու և նամանավանդ, դավաճանների հանդեպ:
Նա գործողություններ է ծավալել Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1892-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն Արաբոն փախել է բանտից՝ շարունակելով իր գործունեությունը։
Գյոլ Առաշի ձորում Արաբոն ընդհարվել է քրդերի հետ և զոհվել։
Արաբոյին են պատկանում հետևյալ խոսքերը.
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու եկվոր անօրեններին»:
1 Response
[…] Հայդուկներ՝-Արաբո-Աղբյուր Սերոբ-Հրայր Դժոխք-Գևորգ Չաուշ-Զորավար […]