ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆ (ԿՈՐԿՈՏՅԱՆ)
ԱՐԱՄԻՆ
Հայրենյաց դրոշակներ,
Ինձ հանել են մեր լեռներ,
Շուն թուրքի դեմ կռվելու,
Հայրենիքս ազատելու
Կրկներգ
Ես Արամն եմ, քաջ Արամ,
Ինձ հանում են կախարան,
Կախարանից պիտ գոչեմ՝
Կեցցե ազատ Հայաստան:
Պատրոնդաշ տուր, իմ մայրիկ,
Մոսենիս բեր, իմ քույրիկ,
Թե որ հերոս չմեռնիմ,
Հապա ինչո՞ւ ծնվել իմ:
Կրկներգ
Բուն անունս է Արամյան,
Մականունս է Կորկոտյան,
Թե որ բանտեն ազատվիմ,
Նոր նոր խմբեր պիտ կազմիմ:
Կրկներգ
Արամ, թուրդ շարժեցիր,
Նոր նոր խմբեր կազմեցիր,
Երբոր գնդակը դիպավ,
«Վախ, ընկերներ» գոչեցիր:
Կրկներգ
Արա Սահակյան – Արամին
Ակունք – Արամին
ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆ
Արամ Արամյան (Աշոտ, Թաթուլ) (1870 , Կարին – 1899, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ։
Հովասափյան ընտանիքի զավակ։ Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար։ 1888-1989 թթ. Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում։ Կարինում 1891 թվականին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև։ Համագործակցել էՀրայրի հետ Կարսի ու Բասենի շրջաններում, ժողովուրդ զինելով և հեղափոխական խմբերի համար Կարս-Սասուն անցման կայաններ հաստատելով։ Թաթուլը եղել է Սասունի առաջին դաշնակցական գործիչը։ 1895 թվականին գործել է Տարոնում, 1896 թվականին՝ Կարսում, Բասեևում, Կարինում, կազմակերպել ֆիդայական խմբեր։
1899 թվականին մատնությամբ ձերբակալում են Բասենի Քեոփրիքեո գյուղի մեջ և օգոստոսի 21-ին կախաղան բարձրացնում։ Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»
two mistakes, *1899 not 1989… and յեղափոխական… 🙂