ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արցախ աշխարհում ծնված մի Սերգեյ տղա,
Խիզախ, արի պատանի` ոնց Մհեր Սասնա,
Թողեց կյանքն իր աշխարհիկ, լծվեց գործին սուրբ,
Հեղափոխական կռվի մեծ գործիչ ասուպ (2x):
Դաշնակցական մոսինը դարերից խոսող՝
Քո գործով դու դարձրեձիր պահապան հայոց,
Խրոխտ կյանքդ զոհեցիր հանուն քո ազգի,
Ազգիս փառապանծ հերոս` Արամ Մանուկյան (2x):
Հայ անկախության մտքի հզոր ռահվիրա,
Կորուսյալ մեր պետության շունչ տվող Մեսիա,
Կարսից Թիֆլիս, Երևան, Վան, Սարդարապատ,
Անմահ շունչդ է թևածում հայ հողի վրա (2x):
«Ազատություն կամ Մահ»՝ Սուրբ երդման ճամփին,
Վանա Արամ քեզ տվին Փաշա մականուն,
Ես մի ընկեր՝ կգովեմ քո փառքը անհուն,
Հայաստանի դիկտատոր Արամ Մանուկյան (2x):
Դաշնակցական մոսինը դարերից խոսող՝
Քո գործով դու դարձրեձիր պահապան հայոց,
Ես մի ընկեր՝ կգովեմ քո փառքը անհուն,
Հայաստանի դիկտատոր Արամ Մանուկյան:
Խրոխտ կյանքդ զոհեցիր հանուն քո ազգի
Ազգիս փառապանծ հերոս`Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան, Արամ Մանուկյան:
Րաֆֆի Հալեպլյան – Արամ Մանուկյան
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան), Արամ, Արամ փաշա (1879, Զեյվա (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), հունվարի 29, 1919, Երևան), պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թ.-ի նոյեմբերի 15-ից-1918 թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։ Մահացել է 1919 թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից։ Արամ Մանուկյանը վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդը նրան ձոնել է երգեր։