Արսեն Համբարյան
Արսեն Համբարյան
Արսեն Աքիլլեսի Համբարյան (1969 հոկտեմբերի 16, Երևան), հայ գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ։
Ստեղծագործական գործունեություն
Գրում է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ։ Բազմաթիվ երգերի հեղինակ է, գրված հայ դասականների, ժամանակակից բանաստեղծների, զոհված ազատամարտիկների և իր բանաստեղծություններով։
2013 թվականին լույս է տեսել Համբարյանի «Առակներ»-ի ժողովածուն։ Հեղինակ է երեք գրքի և 6 գրքույկից բաղկացած հեքիաթաշարի։ Առաջին գիրքը 2004 թ.-ին լույս տեսած «Հաղթականչ» Հայապատումն է՝ չափածո պիես՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500 ամյակին, երկրորդ գիրքը՝ «Մարդանոց» թատերգությունների, պատմվածքների, մենախոսությունների ժողովածուն լույս է տեսել 2008 թվականին, 2011 թվականին հրատարակվել է «Բա հետո՞…» հեքիաթաշարը, որտեղ ներառված են հեղինակի այն հեքիաթները, որոնք մի շարք հայտնի հայկական հեքիաթների հնարավոր շարունակություններն են. «Կիկոս-2», «Ձախորդ Փանոսը-2», «Բարեկենդանը-2», «Անխելք մարդը-2», «Քաջ Նազարը-2», «Խելոքն ու հիմարը-2»։
Վահագնի Ծնունդ
Ձայն մը հնչեց
Վիրավոր կռունկի նման
Կոչարի Արամանի
Հայք
Մեր Հայաստան
Մի խառնեք մեզ
Ոգու արծիվ