ԱՎԵՏԻՔ ՄԱԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՎԵՏԻՔ ՄԱԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Են արծիվն էր թռավ գնաց,
Մեր վրայով, մեր միջով,
Ախ են մեր սիրտ, մեր ուղին էր,
Գնաց սարով, սար-դարդով:
Ենոր դարդը, ախ մեր դարդն էր,
ՈՒ մեր սրտից են գնաց,
Ենոր դարդը, խեղճի դարդն էր,
Խեղճի սրտից են գնաց:
Հեռու տեղեր, արնոտ տեղեր,
Ոխը սրտիտ հոգի ջան,
Ընկար մենակ ու անընկեր,
Դուման դաշտեր Ավո ջան:
Ընկերներտ ախ քեզ մոռացան,
Կյանքի ճամբով գնացին,
Քո սուրբ սրտի ոխը մոռացան,
Գերեզմանտ կորուցին,
ՈՒր գնացիր, ուր գնացիր մենակ, մենակ գնացիր: