ԲԼՈՒՐՈՒՄ
ԲԼՈՒՐՈՒՄ
Խոսք և երաժ. Գուսան Տոտիկ (Աշոտ Բեգոյան)
Հենց նոր իջա բլուրից,
ՈՒ երգում եմ ես նորից,
Այս իմ երգը ոնց կտակ,
Հայ քաջերին հիշատակ:
Ամեն մեկտ մի բլուր,
Ձեր հոգիներն ուր են ուր
Ձեր հետևից եմ սուրում
Տեղս պահեք բլուրում:
Հույս չենք դրել ուրիշին
ՈՒ կռվել ենք մինչև մահ,
Ով ողջ մնա, թող հիշի
Մեզ լռությամբ գեթ մի պահ:
Ելնենք հարգանքով ոտքի
Հանուն ձեր սուրբ հավատքի,
Ես ձեր կարոտն եմ կրում
Տեղս պահեք բլուրում: