ԴԱՐԵՐԻՑ ԵՍ ԵԿԵԼ
ԴԱՐԵՐԻՑ ԵՍ ԵԿԵԼ
Դարերից ես եկել փառքով
Հայերի անհաղթ ոստան,
Դառնալու է հին անունդ
Վարդաշեն շող այգեզարդ:
Արարատի զով-զեփյուռը,
Արաքսի ջուր սառնորակ
Համբուրել են քո ճակատը
Իմ սիրասուն այգեզարդ:
Միշտ ցողել են քո ճակատը
Իմ սիրասուն այգեզարդ:
Քո դաշտերով էրված շատ են
Հայոց քաջեր անհամար
Քեզանով են հերոսացել,
Անմահացել քեզ համար:
Արարատի զով-զեփյուռը,
Արաքսի ջուր սառնորակ
Համբուրել են քո ճակատը
Հերոսացած այգեզարդ:
Միշտ ցողել են քո ճակատը
Իմ սիրասուն այգեզարդ:
Գիտության դու համակարգ ես,
Անսահման ես ու նանիշ,
Անգրագիտակ չենք թողնի քեզ,
Իմաստության վառ լույս ես:
Արարատի զով-զեփյուռը,
Արաքսի ջուր սառնորակ
Համբուրել են քո ճակատը
Մտքի տաճար այգեզարդ:
Միշտ ցողել են քո ճակատը
Դարեր ի վար, այգեզարդ,
Միշտ ցողել են քո ճակատը
Արևշատ իմ այգեզարդ:
Ակունք – Դարերից ես եկել