ԵԼ ՏԸԶԻ ՊՈՄՊԱՅԻՆ ԵՐԳԸ
ԵԼ ՏԸԶԻ ՊՈՄՊԱՅԻՆ ԵՐԳԸ
Գոռաց ռումբը, գոռաց հայը սուլթանին,
Թուրք խուժանը սարսարուհուռ նահանջեց,
Խոնարհվեցավ մութ Ել տըզը դրօշակին,
Զոր հայ կտրիչն հերոսաբար վեր պարզեց:
Զարկավ ռումբը արյան փրփուր ժայթքելով,
Ամպրոպ ու շանթ իրեն առջին ամոթով,
Ոտքի ելավ եւ նա անսանձ, ահավոր,
Կյանքի, մահի կռիվը մղել ահեղ, խոր:
Հաղթանակիդ աներկմիտ սպասե ո~վ կտրիչ հայ,
Պիտ խոնարհի ուժը բիրտ բողոքիդ դէմ քո հսկայ: