ԵՐԿԻ´Ր ԻՄ ԱՐՑԱԽ
ԵՐԿԻ´Ր ԻՄ ԱՐՑԱԽ
Նորից կարոտով կանչում ես դու ինձ,
Երկի´ր իմ, Արցախ, իմ հայրենի հող,
Քո սուրբ զանգերի ձայնն ազատականչ,
Մեզ արթնացնում է մեր քնից նիրհող:
Թէպէտ վիրավոր` պայքարում ես դու,
Թէպէտ անարգուած` աղոթում համառ.
ՈՒ քո արցախեան սրտով արյունոտ
Քայլում ես ազնիվ` ուղիյով անմար:
Հավատա´, քո´նն է հաղթանակը սուրբ,
Հավատա´, քո´նն է օրհնութիվնն անդավ,
Հավատա´դու քո խղճին մշտարթուն,
Հավատա ´դու քո արյանը կիզված:
Քեզ չեն հաղթելու պիղծերն աշհխարհի`
Նեռին հանձնված տերերն անմաքուր,
Քեզ չեն յաղթելու կեռ յաթաղանով,
Որովհետև դու լի ես բարութեամբ,
Անարատ վարքով քո սուրբ այրերի …
Երկի´ր իմ, Արցախ , խորհուրդ վշտագին,
Դու ամէն հայի հոգուն հարազատ,
Մենք մեր արյունն ենք տալիս քո սրտին,
Որ չնվաղես, որ մնաս անպարտ:
Որ մնաս հավետ, բարձր` աշխարհում,
Աշխարհին նայես քո վե~հ աշխարհից,
Որ բացուի մի օր աշխարհը տրտում,
Եվ հրաժարվի մեղքից ու նեռից:
Որ դու էլ թողնես մեղքերը նրա,
Քո Սրբարանի աղոթքով մաքուր,
Որ քո թշնամին նույնիսկ մոտենա
Եվ քեզնից հայցի հոյսի մի փշուր…
Երկի´ր իմ, Արցախ, խորհուրդ վշտագին,
Դու ամէն հայի հոգուն հարազատ,
Մենք մեր արիվնն ենք տալիս ք սրտին,
Որ չնուաղես, որ մնաս անպարտ: