ՖԻԴԱՅԱԿԱՆ
ՖԻԴԱՅԱԿԱՆ
Զարկեք դարբիններ` անկոտրում ու վես,
Թող տաք պողպատը օծվի սուրբ սիրով,
Աշխարհում ոչինչ չի մնա գերի.
Կրակի մեջ է մեր բախտի սերմը
Ծաղկումից առաջ` թող հողը ների:
Որպես հավատքին երանի աղոթք,
Սարերի վրա ձյուն է անարատ,
Փյունիկ թռչունս ինչու չի սիրում:
Ոգիս պարգև է զինավառ բոցին,
Զարկեցեք նրան` ով հույս է սգում:
Արյան մեջ պահեք զարթոնքն օրորքի,
Բոլոր դարերում նույնն է մեր ժամը,
Կրակի քուրան պահեք շողշողուն.
Մեր աչքի մեջ է գնդակի համը,
Մի ներեք նրան, ում կամքն է դողում:
Զարկեցեք դարբիններ պողպատին անբեկ,
Հրով բարուրեք բարբառը մեր թանկ,
Մկրտեք հույսեր և ոգու շառաչ.
Ու թե սարերից մենք տուն չդառնանք
Թող ների հողը ծաղկումից առաջ: