ԳԱՐԱՀԻՍԱՐ
ԳԱՐԱՀԻՍԱՐ
(Պետոյի հիշատակին)
Խոսք՝ Ավետիս Ահարոնյանի
Գարահիսար լեռան կրծքին
Նա էլ ընկավ վիրավոր,
Կուրծքը պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակով:
Ժեռոտ լեռան լերկ կատարից
Վա՛ր սլացիր, սեգ արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ,
Ու ջիվանուն հո՛վ արա:
Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա…
Ա՜խ, ջիվանու կյանքն է հոսում,
Ցավոտ կրծքի լայն վերքից:
Ժեռոտ լեռան լերկ կատարից
Վա՛ր սլացիր, սեգ արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ,
Ու ջիվանուն հո՛վ արա:
Գառնիկ Սարգսյան – Գարահի սար
Շահե Սեկայան – Գարահի սար
Ջորջ Թութունջյան – Գարահի սար
Ժոզեֆ Գրիգորյան – Գարահի սար
Արա Սահակյան – Գարահի սար
Պետո
Պետո (Ալեքսանդր Պետրոսյան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։
Ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, եղել է ուսուցիչ։ Գործել է Վանում, սերտ կապեր հաստատել տեղական գործիչների (Փանոս Թերլեմեզյան, Տիգրան Տերոյան և ուրիշներ) հետ։ Մասնակցել է ՀՅԴ կուսակցության առաջին ընդհանուր ժողովին (1892), ապա անցել Պարսկաստան։
1894 թվականին առաջնորդել է Դերիկի վանքից Վասպուրական ՀՅԴ կուսակցության առաջին զինատար խումբը։ Վանի 1896 թվականի ինքնապաշտպանությանժամանակ, երեք կուսակցությունները միավորել էին իրենց ուժերը, Պետոն եղել է դաշնակցականների ղեկավարը։
Կռիվներից հետո Վարագավանքից Պարսկաստան անցնելիս Պետոյին իր խմբի հետ Կարահիսար լեռան մոտ շրջապատել են քրդերը։ Զոհվել է համառ դիմադրությունից հետո։