ԳԱՐԵԳԻՆ ԿԱՐՆԵՑԻ
ԳԱՐԵԳԻՆ ԿԱՐՆԵՑԻ
Հայաստանի փառքն ու պարծանք
Գարեգինն էր` Կարնեցին
Թևերը` հաստ, թիկունքը` լայն,
Ինքը` կորյուն առյուծի:
Խումբով ելավ Կարա-Բողազ,
Թշնամու դեմ կռվելու`
Մի քաջ հերոս վիրավորվավ,
Գարեգինը` Կարնեցին,
Կուրծքեն չորս գնդակ ստացավ,
Վերք ունեցավ ահագին,
Կրկին հրացան էր պարպում,
Այն քաջն` հերոս Գարեգին:
Պարտավոր ենք, պետք է հիշենք,
Ձեզ նման վեհ քաջերին,
Որ թափեցիք ձեր արյունը,
Հայաստանի սուրբ հողին:
Ներսիկ Իսպիրյան – Գարեգին Կարնեցի
Ջորջ Թութունջյան – Գարեգին Կարնեցի
Գառնիկ Սարգսյան – Գարեգին Կարնեցի
Գառնիկ Սարգսյան – Գարեգին Կարնեցի
Ակունք – Գարեգին Կարնեցի
ԳԱՐԵԳԻՆ ՂՌՈՅԱՆ
(ԿԱՐՆԵՑԻ ԳԱՐԵԳԻՆ)
Արհեստով` երկաթագործ, բարձրահասակ, լայնաթիկունք:
Երիտասարդ տարիքից անդամագրվել է ՀՅԴ-ին: Կյանքըվտանգելով` Կարինից անցնում է ռուսական սահմանը, հասնում Կարս` դառնալու համար իր երազած ջանֆիդային: Ահաբեկել է Էրզրումցի թուրք բեյին, որը հաճախակի տեղեկություններ էր տալիս ռուս հրամանատարությանը և տեղեկություններով վերադառնում Թուրքիա:
1904-ին, Սասունի ժողովրդին օգնելու նպատակով` մտնում է Թումանի խումբը:Հունիսի 4-ի լուսաբացին խումբը անցնում է սահմանը և մտնում թուրքական հող: Սակայն նկատվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք իսկույն լուր են տալիս թուրք պահակներին: Սկսվում է կատաղի կրակահերթ: Գարեգինը դուրս է գալիս իր դիրքից` փորձելով նոր դիրք գտնել: Կռվի ամենաթեժ պահին ռուսները օգնության են հասնում թուրքերին: Խումբը ընկնում է երկու կրակի մեջ: Գարեգինը զոհվում է անհավասար կռվում` ռուսների գնդակներից: