ԳԱՐՈՒՆ ՉԿԱ
ԳԱՐՈՒՆ ՉԿԱ
Մշո դաշտեր իմ սիրուն
Նոր էր բացվել վառ գարուն
Գարուն չկա մեզ համար
Պիտի կռվինք անդադար
Չունինք հանգիստ ու դադար:
Սիփան սարին մանրիկ ուռ
Սասնո կռիվն էր մռմուռ
Հարս ու աղջիկ բռնեցին,
Մանուկներ կոտորեցին
Հեյ վախ, հեյ վախ Սասուն
Մարութա բարձրիկ սարին
Ֆիդայիններ երդվեցին
Ազատույթան մեր արդար
Պիտի կռվինք անդադար
Պիտի կռվինք անդադար
Աղբյուր Սերոբին հասան
Հայ քաջերը դիրք մտան
Անդրանիկին օգնեցին
Թշնամուն կոտորեցին
Ազատեցին Մուշ Սասուն
Գևորգ Չաուշը մեր քաջ
Գոռում էր առաջ առաջ
Աստված մեզի օգնական
Կռվով մտնենք տաճկաստան
Հեյ վախ, հեյ վախ, Սասուն
Սիփան սարի մոտերքում
Դաշնակռիվն էր մղում
Հարս ու կիսուր կռվեցան
Մանուկներ քո զրկեցան
Հեյ վախ հեյ վախ Սասուն
Հարութ Փամբուկչյան – Գարուն չկա
Հրանտ Գայանե – Գարուն չկա