ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Տխուր են, ցավոտ են օրերը,
Մռայլ է, ամպոտ է քո հոգին,
Այրվում են հուշերից օրերը,
Հանգչում ես, մարդ չկա քո կողքին:
Դու մեր սիրտ, մեր Համբիկ Սասունյան,
Մեր հոգին ու մեր մեծ սրբություն,
Դու պարծանք ու պատիվ հայության,
Մեր ընկեր, հարազատ դու մեր տուն:
Բանտում ես բայց հոգիդ ամուր է,
Թռչում է, հասնում է աստղերին,
Ասում ես՝ իմ մայրը, ա՜խ, ուր է,
Իմ մայրը սրբություն մի բերրի:
Դու մեր սիրտ, մեր Համբիկ Սասունյան,
Մեր հոգին ու մեր մեծ սրբություն,
Դու պարծանք ու պատիվ հայության,
Մեր ընկեր, հարազատ դու մեր տուն:
Դու դարձար երկնային մի ճամփորդ,
Մրրիկներ ու հողմեր սանձեցիր,
Հոսեցիր գետի պես այս աղոտ,
Ու կյանքդ քո ազգին հանձնեցիր:
Դու մեր սիրտ, մեր Համբիկ Սասունյան,
Մեր հոգին ու մեր մեծ սրբություն,
Դու պարծանք ու պատիվ հայության,
Մեր ընկեր, հարազատ դու մեր տուն:
Դու պիտի միշտ մնաս ու ապրես,
Սլանաս, հեռանաս, զորանաս,
Դու պիտի վերստին արարվես,
Պիտի միշտ դեպի վեր բարձրանաս:
Դու մեր սիրտ, մեր Համբիկ Սասունյան,
Մեր հոգին ու մեր մեծ սրբություն,
Դու պարծանք ու պատիվ հայության,
Մեր ընկեր, հարազատ դու մեր տուն:
Արա Սահակյան – Համբիկ Սասունյան