ՀԱՄՈՎ ՀՈՏՈՎ
ՀԱՄՈՎ ՀՈՏՈՎ
Խոսք և երաժ՝ Համլետ Դավթյան
Ցուրտն ը ընգե մըջ լեռներուն,
Ներքև չիջնի ֆիդային:
Կրկներգ
Համով-հոտով, ջան քաջ դղեք,
Մըռնըմ ծըր բռնուկ դիրքին:
Արծիվ ձղրդաց Անդոկ սարից,
Որսա գիկը ներքևից:
Կրկներգ
Դիսը-դինը շուն (թյուրք) շանորդիք
Գուզին ի գան (հանդը գիկան) զարգին զմըզի (ուդին զիդը):
Կրկներգ
Զենք մը վերցինք, էլինք լեռներ,
Դիրք մը բռնինք, խչ դղերք:
Կրկներգ
Համլետ Դավթյան – Համով հոտով, Քեռի Ավե
ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
79 թվին որոշում կայացվեց, որ Անդրանիկի Արձանը քանդակեն, դնեն Աշնակ գյուղի առաջ, ճանապարհին մոտ: Որոշվեց, որ պետք է լինի արծվի քանդակ, որի թևերը երկսուր թրեր էին, իսկ հարվածող թևի տակ Անդրանիկը։ Մի քանի իշխանությունից վաղեցածներ խորհուրդ էին տալիս արձանը դնել կուլտուրայի տանը, սակայն ժողովուրդը չհամաձայնվեց։ Արձանը պատրաստ լինելուց հետո բոլորից թաքուն գիշերով տարան, տեղադրեցին։
Գյուղի երիտասարդությունը գիտակցում էր, որ վերին ատյաններից կգան, ու թաքուն կջարդեն արձանը, դրա համար սկսեցին հերթապահել արձանի բլուրի մոտ, օրերով, գիշեր-ցերեկ չէին իջնում այնտեղից, տղաներին էին միացան կողքի գյուղերի, Դավթաշենի, Սասնաշենի տղաներից։ Իսկ գյուղի կանայք ճաշ ու հաց էին մատակարարում տղերքին։ Քանդակագործին ռայկոմից առաջարկեցին, որ արձանը տանեն դնեն թանգարանում, բայց պատասխանեց, որ Անդրանիկը թանգարանի համար չի։
Ու տղաները մինջև վերջ պնդեցին, որ չեն իջնի դիրքերից, կուզեն բանտ տանեն, կուզեն գնդակահարեն։ Էդպես, խարույկի շուրջ զրույցների ընթացքում ծնվեց հնի ու նորի խառնուրդով հրաշք երգը։
Վահագն Գրիգորյան և ընկերներ – Համով հոտով