ՀԱՌԱՉԱՆՔ
ՀԱՌԱՉԱՆՔ
Նպատակիս հասնիմ միայն,
Թող զիս հանեն կախաղան,
Կախաղանեն խեղդուկ ձայնով,
Պիտի գոչեմ, ա՜խ Հայաստան։
Ա՜խ Հայաստան, սիրտս ու հոգիս,
Քեզ նվիրեմ ընդունե,
Թէ կարելի, թող ես մեռնեմ,
Հայրենիքս դուն ապրե։
Անոր սիրուն բանտն ալ դրվիմ,
Պալատ է ան ինձ համար,
Ձեռքերս, ոտքերս շղթա զարնեն,
Երջանկություն է ինձ համար։
Թէ մինչև իսկ աքսորվիմ ալ,
Թափառական ընե զիս բախտ,
Հայաստանի սիրույն համար,
Փշոտ վայրեր կ՚ըլլան դրախտ։
Ա՜խ Հայաստան, դուն սիրուն մայր,
Մինչ ե՞րբ այսպէս քու որդիք,
Քեզնե հեռու պիտի հառաչեն,
Երբ դու այստեղ Անտէր մնաս։
Ե՞րբ պիտի գայ իմ թագաւոր,
Որ ես հասնիմ իմ ուխտին,
Դրոշակներ ծածան ծածան,
Ականակուռ թագը գլխին։
Ա՜խ Հայաստան, աչքդ դարձուր,
Քեզ բնտռող որբերուն,
Պես պես ցավոք կը տանջվին,
Դարման եղիր հայ քաջերուն։
Վախման, մեռնիմ ես այս ցավով,
Ու իջնեմ սև գերեզման,
Գերեզմանեն մեռած ձայնով
Պիտի գոռամ, վա՜խ, Հայաստան։
https://youtu.be/fP52W1IQcGI