ՀԱՅ ՖԵԴԱՅԻՆՆԵՐ
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվիլ չիգիտես,
Դու անզգա երիտասարդ:
Քրոջտ տանում են թուրքերը,
Եղբորդ արյունն են ծծում,
Դու անտարբեր սառն արյունով,
Հանգստություն ես փնտրում:
Ամո’թ քեզի, հազար ամոթ,
Որ զենք չունիս քո ձեռին,
Քո եղբորը կռվի դաշտում,
Տապալում է թըշնամին:
Ձեռքդ տուր ինձ, երդվենք այստեղ,
Թողենք փառքը աշխարհի,
Գնանք, կռվինք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի:
ՀԱՅ ՖԵԴԱՅԻՆՆԵՐ
Բուք ու բորան, մութ գիշերին,
Պտտում էր ֆիդային,
Փամփուշտները խաչկապ գցած,
Հրացաններն ուսերին:
Ա˜խ, ֆիդայիներ, ջա’ն ֆիդայիներ,
Ձեր մայրերը` ձե’զ մատաղ,
Մշո Սուրբ տան Սուրբ Կարապետ,
Ձեզի լինի օգնական:
Դուք վախցուցիք թուրքն անորեն,
Քշիք մեր սար ու ձորեն.
Չար թշնամու ա’չք վախեցավ,
Ջան ֆիդայու գնդակեն:
Ա˜խ ֆիդայիներ, ջա’ն ֆիդայիներ,
Ձեզ հետ տարե’ք զիմ տղեն.
Ձեզ հետ մեռնի, ձեզ հետ ապրի,
Ազգիս մատաղ` իմ տղեն:
Դաշտը թողուր, արոր ու մաճ,
Իմ մինուճար, ազի’զ լաճ,
Մի քիչ խաղա’ մոսինի հետ,
Որ էլ չտանք օձին խարջ:
Ա˜խ, ֆիդայիներ, ջա’ն ֆիդայիներ,
Ձեր մայրերը` ձե’զ մատաղ,
Արաբոյի ցանած սերմեր,
Օրհնյա˜լ լինի հավիտյան:
Անհայտ կատարող – Հայ ֆեդայիններ
Գառնիկ Սարգսյան – Հայ ֆեդայիններ
Ջորջ Թութունջյան – Հայ ֆեդայիններ
Արտաշես Սարգսյան – Հայ ֆեդայիններ
Սամվել Երանյան – Հայ ֆեդայիններ