ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Խոսք՝ Ռոմիկ Մարգարյանի
Եր.՝ Սահակ Սահակյանի
Հավատքով ձուլված քո վեհ կերտվածքի,
Հուսո տաճարիդ մի սյունը դառնամ.
Զորավարդ թող Տեր Աստված լինի,
Իսկ ես քո խոնարհ զինվորը դառնամ:
Կրկ.
Ես տեսնում եմ քո հզոր ապագան,
Դու ետ կբերես Էրգիր ու Եդեմ,
Էրգիր գնացող ճամփով պատվական,
Թույլ տուր դրոշդ առաջ տանեմ:
Երբ որ հաղթական երթդ ավարտվի,
Զորքդ էլ արարող ու մշակ դառնա,
Ինձ թող սահմանիդ մշտարթուն պահակ,
Թույլ տուր պահապան զինվորդ լինեմ:
Կրկ.
Ես տեսնում եմ քո հզոր ապագան,
Դու ետ կբերես Էրգիր ու Եդեմ,
Էրգիր գնացող ճամփով պատվական,
Թույլ տուր դրոշդ առաջ տանեմ:
Իսկ թե ճախրանքիդ պահին արծվեղեն,
Ինչպես մի փետուր պոկվեմ ու վար գամ,
Տղերքի նման ինձ էլ ոգեղեն,
Թույլ տուր, որ հավերժ զինվորդ մնամ:
Կրկ.
Ես տեսնում եմ քո հզոր ապագան,
Դու ետ կբերես Էրգիր ու Եդեմ,
Էրգիր գնացող ճամփով պատվական,
Թույլ տուր դրոշդ առաջ տանեմ: