ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան
Կատարող՝ Ալլա Նավասարդյան
Իմ Հայաստանը չքնաղ աշխարհ է,
Բարիքներով լի դրախտավայր է:
Զավակներ ունի հպարտ, առնական,
Հարս ու աղջիկներ լույս արեգական:
Սեգ սարերդ հովվական,
Ջրերդ անմահական,
Հայ ազգի սրբազան օրրան,
Արևաշող Հայաստան:
Իմ հայ ժողովուրդ, դու հպարտ մնա,
Հավատդ շուտով կիրականա:
Արարատ լեռան բարձրիկ լանջերին
Դեռ պիտի պարենք Սասնա քոչարին:
Սեգ սարերդ հովվական,
Ջրերդ անմահական,
Հայ ազգի սրբազան օրրան,
Արևաշող Հայաստան:
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան
Կատարող՝ Հովհաննես Բադալյան
Սրտիս բոլոր վարդ է բացվել,
Տոնն է այսօր հայության,
Բույրով է քո կյանքս լցվել,
Անուշ օրրան Հայաստան։
Միշտ երգիր հայոց կանաչ գարուն,
Ինձ գրկիր քո չքնաղ աշխարհում,
Միշտ դալարիր երկիր բարի,
Երջանկության իմ չինարի։
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ման եմ գալիս սարեսար,
Կանաչ սարեր, կապույտ ձորեր,
Երկիրն եք իմ լալազար։
Միշտ երգիր հայոց կանաչ գարուն,
Ինձ գրկիր քո չքնաղ աշխարհում,
Միշտ դալարիր երկիր բարի,
Երջանկության իմ չինարի։
Սիրում եմ քեզ լույս հայրենիք
Ես իմ կյանքից ավելի,
Գնում ես դու քո երջանիկ
Ճամփաներով արևի։
Միշտ երգիր հայոց կանաչ գարուն,
Ինձ գրկիր քո չքնաղ աշխարհում,
Միշտ դալարիր երկիր բարի,
Երջանկության իմ չինարի։
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան
Կատարող՝ Ռուբեն Մաթևոսյան
Ամեն կողմից արև ունես,
Արևի մեջ Հայաստան,
Դու անհամար դարեր ունես,
Դարերի մեջ Հայաստան:
Նախնիներիդ արյունն արդար
Անմեռ ուժն է քո հողի,
Դու փրկության ճամփան գտար,
Արդար սիրով հաղթողի:
Դու ճամփորդ ես, լույսի ճամփորդ,
Իմ լուսավոր Հայաստան:
Ամեն սարդ Սասնա Դավիթ
Քեզ պահապան Հայաստան:
Ազատության ջահը անմար
Պահում ես դու քո ձեռքում,
Դու ապրում ես սիրո համար,
Սիրտդ գարուն է երգում:
Քարերից ես դու կյանք առել,
Ու արևն է քո ճամփան,
Ամեն սարդ Սասնա Դավիթ
Քեզ պահապան Հայաստան:
Դու ճամփորդ ես, լույսի ճամփորդ,
Իմ լուսավոր Հայաստան:
Ամեն սարդ՝ Սասնա Դավիթ,
Դու մեր անկախ Հայաստան:
Ամեն կողմից արև ունես,
Արևի մեջ Հայաստան,
Դու անհամար դարեր ունես,
Դարերի մեջ Հայաստան:
Նախնիներիդ արյունն արդար
Անմեռ ուժն է քո հողի,
Դու փրկության ճամփան գտար,
Արդար սիրով հաղթողի:
Դու ճամփորդ ես, լույսի ճամփորդ,
Իմ լուսավոր Հայաստան:
Ամեն սարդ՝ Սասնա Դավիթ,
Դու մեր անկախ Հայաստան…
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան
Կատարող՝ Շուշան Պետրոսյան
Այս գարունը քեզ համար թող լինի անդորր,
Այս գարունը քո մանկանց թող բերի օրոր,
Տառապած իմ հայրենիք, այդպես մոլոր հերիք քայլես,
Բավ է լուռ ու գլխիկոր քայլես,
Կանգնիր նորից ու նայիր առաջ:
Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գնաց,
Հավատա, լոկ սերը քեզ մնաց,
Թող Աստված օրհնի որդոց հայոց:
Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի,
Թող սոխակը իր երգով քո հոգում խոսի,
Եվ թող նոր այս ծաղիկները քո վերքերը տաք փակեն,
Արևի շողերը տաք նորից թող քեզ լցնեն, ողողեն սիրով:
Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գնաց,
Հավատա, լոկ սերը քեզ մնաց,
Թող Աստված օրհնի որդոց հայոց:
Հայաստան, Հայաստան…
ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Հրաշալի էջ է.Շնորհակալ եմ ղեկավարներից, որ մեզ՝ ուսուցիչներիս, այսքան օգնում եք.Երևի ինքներդ էլ չգիտեք, թե ինչ մեծ գործ եք անում.
Հոգաչափ շնորհակալ ենք արձագանքի համար, ներողություն ենք խնդրում, որ նոր նյութեր ժամանակավորապես չենք տեղադրում, շուտով սպասեք մեծ անակնկալների ))