ՀԱՅԴՈՒԿ ԵՄ ԵՍ
ՀԱՅԴՈՒԿ ԵՄ ԵՍ
Հայդուկ եմ ես Դաշնակցական,
Սուրը կողքս, ձեռքս հրացան.
Որպէս զինուոր անձնանուէր
Ես սիրում եմ քաջ ընկերներ։
Քաղցր է ինծի լեռներ ման գալ,
Թշնամուն դէմ միշտ կռիւ տալ,
Լսել ահեղ մարտի կոչը,
Երգել, կռուել զերդ դիւցազանց։
Հայեր, սուրբ է մեր նպատակ,
Ահա ձեզ զէնք, ահա դրօշակ,
Մահ ու կորուստ մեր թշնամւոյն,
Կեցցէ՜, կեցցէ՜ Դաշնակցութիւն։