ՀԱՅՈՑ ՀՈՎԻԿ
ՀԱՅՈՑ ՀՈՎԻԿ
Դու իմ անուշ հայոց հովիկ, եկել ես նորից,
Մոր պես *** թռած եկել մեր սար ու ձորից:
Երազներիս լույսն ես վառել կապույտ քո շնչին,
Ա՜խ ես գիտեմ, փարվել ես դու Վանա զով լանջին:
***** դարձած կրակ՝ սիրտս է այրում,
Ասա, տեսնեմ՝ էլ ուր եղար, կորած ո՞ր հեռվում:
Եթե գնաս դու մեր երկիր, ինձ էլ քեզ հետ տար,
Ինչքա՞ն պիտի տունս մնա անտեր ու օտար:
Արի դու ինձ քո գիրկն առ, հովիկ իմ անուշ,
Տեսել ես դու լեռն իմ Սիփան, տեսել դու մեր Մուշ:
Շոյել ես դու մոր ձեռքի պես ավերակ Անին,
Արի՜, հովիկ, խոսիր, հովիկ, մեռնեմ քո ձայնին:
Շուշան Պետրոսյան – Հայոց հովիկ