ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
ՈՎ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Խոսքերի հեղինակ` Գարեգին Ապարանցի
Երաժշտության հեղինակ` Սրբուհի Քեքեջյան
Խոնարհվում եմ ես ձեր առաջ ու գալիս եմ անձայն ծնկի,
Աղոթում եմ երկնահառած լույսի տաճար հայոց մայրեր,
Աչքերիս մէջ քարացել են ձեր ցավերը բյուր դարերի,
Դուք արևի լոյսն էք վառած արևածին հայոց մայրեր:
Ախ հայոց մայրեր, ախ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր:
Արագածն է ծնկի եկել, աղոթում է Մասիսի պես,
Հայոց մայրեր ուշքի եկեք, ծոցվորվեցեք հայոց մայրեր,
Մաշտոց ծնող մայրը երբեք չի խոնարհվի չարի առաջ,
Այս չարածին չար աշխարհում չարը խեղդեք հայոց մայրեր:
Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր:
Ձեր տաք սրտի անթեղով ենք մենք վեր հառնել մոխիրներից,
Զվարթնոցի, ու Գառնիի խոյակներն եք հայոց մայրեր:
Ծիրանենին պտղավորուեց ու վեր հառնեց միայն հողից,
Դուք երկնքից պտղավորվեք ու հոյս ծնեք հայոց մայրեր:
Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր:
Ելէք ոտքի, միաձուլվեք, հղիացեք հայոց հույսով,
Մարաթուկի սուրբ զորությամբ Դավիթ ծնեք հայոց մայրեր
Զորք չենք ուզում, զորքն ինչ կանենք, զորավոր է մեզ հարկավոր,
Անդրանիկներ աշխարհ բերեք փրկության դուռ հայոց մայրեր:
Ո՜վ հայոց մայրեր, ո՜վ հայոց մայրեր,
Հայոց աշխարհի սուրբ մայրեր:
Ներսիկ Իսպիրյան – Հայոց մայրեր
Սրբուհի Քեքեջյան – Հայոց մայրեր