ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ
ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ
Հայոց էրգիրը մնաց
Արաքսի ափից այն կողմ,
Պապերիս հողն ու ջուրը
Հային իր գիրկն է կանչում:
Էրգրի կարոտը մնաց
Ամեն մի հայի սրտում,
Ախ, երբ կվերադառնանք
Մըր էրգիր Մուշն ու Սասուն…
Բինգյոլի պաղ ջրերը
Դեպի Մշո դաշտ կերթան,
Նեմրութա բարձր լեռը
Կանչում է ողջ հայության,
Մարութա բարձր լեռը
Կանչում է ողջ հայության:
Էրգրի կարոտը մնաց
Ամեն մի հայի սրտում,
Ախ, երբ կվերադառնանք
Մըր էրգիր Մուշն ու Սասուն…
Տարոնի հողի կանչը
Քաջ մշեցու տանջանքը,
Սուրբ Կարապետի վանքը
Կանչում է յուր որդիքը…
Էրգրի կարոտը մնաց
Ամեն մի հայի սրտում,
Ախ, երբ կվերադառնանք
Մըր էրգիր Մուշն ու Սասուն…
Հայոց էրգիրը մնաց
Արաքսի ափից այն կողմ,
Պապերիս հողն ու ջուրը
Հային իր գիրկն է կանչում:
Ներսիկ Իսպիրյան – Հայոց երկիր