ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԱՅԱՍՏԱՆ
Վերադարձիր մայրիկ իմ հայրենի,
Լսիր իմ լացը, կարոտ եմ քեզի
Ես սպասում եմ քեզ արդեն շատ տարի
Վերադարձիր իմ սիրելի մայրիկ:
Հայաստա՜ն, տես իմ արցունքները, Հայաստա՜ն,
Լացում եմ, չեմ կարող քո մոտ գալ, չեմ կարող:
Հայաստա՜ն, մոտիկ եմ, բայց չեմ կարող
Քեզ հետ ես միանալ, միանալ, միանալ:
Ինչքան կարող է մարդ հանգիստ լինել,
Ինչքան կարող է սրտում ցավ պահել,
Եվ մենք ուզում ենք, որ գոնե այսօր
Մեր մայրիկի հետ ապրենք սիրելով:
Հայաստա՜ն, տես իմ արցունքները Հայաստա՜ն,
Լացում եմ, չեմ կարող քո մոտ գալ, չեմ կարող:
Հայաստա՜ն, մոտիկ եմ, բայց չեմ կարող
Քեզ հետ ես միանալ, միանալ, միանալ:
Լսե՛ք ինձ իմ քույրեր և եղբայրներ,
Հիմա մեզ հետ են բոլոր մեր հայեր,
Ճանապարհից ետ չենք դառնա երբեք՝
Պետք է հաղթենք, պետք է հայ լինենք:
Հայաստա՜ն, տես իմ արցունքները Հայաստա՜ն,
Լացում եմ, չեմ կարող քո մոտ գալ, չեմ կարող:
Հայաստա՜ն, մոտիկ եմ, բայց չեմ կարող
Քեզ հետ ես միանալ, միանալ, միանալ…
Հայրենիք
Հայրենիք, լույսն իմ մտքի,
Երգն իմ սրտի, իմ գեղանի,
Սուրբ հողիդ գերված,
Սարերիդ փարված,
Ծաղկունքիդ բույրով
Խենթացած, արբած,
Լեռներիդ կանչով
Միշտ հպարտ կանգնած:
Հայրենները ու տաղերը
Իմ հոգու հանեմ տամ քեզ,
Քո սիրուց ծնված երգերը
Թող հույսի փարոս դառնան,
Փառք որդիներիդ հերոս,
Հավերժ փառք, որ ընկան մարտում,
Թող փակված ճամփան հույսի մեջ
Լույս սփռի խաղաղության:
Հայրենիք, լույսն ես մտքիս,
Երգն ես իմ սրտի, դու իմ գեղանի:
Հայրենի երկիր, ծեր ու դեռատի,
Լույս ճանապարհիդ, հույս ու սպեղանի,
Սերը իմ սրտի քեզ եմ ես տալիս:
Հայրենները ու տաղերը
Իմ հոգու հանեմ տամ քեզ,
Քո սիրուց ծնված երգերը
Թող հույսի փարոս դառնան,
Փառք որդիներիդ հերոս,
Հավերժ փառք, որ ընկան մարտում,
Թող փակված ճամփան հույսի մեջ
Լույս սփռի խաղաղության:
Հայրենիքիս
Հայրենիքս ինձ ետ կանչեց,
Հարազատի պես ինձ փարվեց,
Օջախիս մեջ կրակ վառվեց,
Իմ Արաքսն էլ լուռ վարարեց:
Հայրենիքս ինձ ետ կանչեց,
Նռան գինին ինձ արբեցրեց,
Աչքս կրկին արցունք պատեց,
Ափսոս երազս կարճ տևեց:
Հայրենիքիս հողն ու ջուրը,
Հայրենիքիս անուշ բույրը,
Երնեկ հեռու չլինեի,
Քեզնից մի կում ես անեի:
Երնեկ հեռու չլինեի,
Հայաստանիս գուրգուրեի:
Հայրենիքս ինձ ետ կանչեց,
Կռունկն իջավ բույնն իր դրեց,
Կարոտն եկավ սիրտս լցվեց,
Հոգիս կրկին հողն իր հիշեց:
Հայրենիքս ինձ ետ կանչեց,
Արագիլը ինձ տուն բերեց,
Սարի լանջին երգն իմ հնչեց,
Հայը կրկին դուդուկ փչեց:
Հայրենիքիս հողն ու ջուրը,
Հայրենիքիս անուշ բույրը,
Երնեկ հեռու չլինեի,
Քեզնից մի կում ես անեի:
Երնեկ հեռու չլինեի,
Հայաստանիս գուրգուրեի:
Ելե՛ք, էրթանք մեր Հայաստան,
Էրթանք ջրենք խաղող, ծիրան:
Ելե՛ք, էրթանք մեր Հայաստան,
Էրթանք ջրենք խաղող, ծիրան:
Էրթանք դաշտը Արարատյան,
Գրկենք Մասիսն ու Հայաստան:
Էրթանք դաշտը Արարատյան,
Տեսնենք Մասիսն ու Հայաստա՜ն:
ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ