ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ
Հայրենիքի համար, փառքի և սիրելու,
Դուք հուշ դարձաք վսեմ բարձունքներին,
Ժամանակներ կգան խինդով ձեզ հիշելու,
Եվ ծաղիկներ կիջնեն արցունքներին…
Հողը ցավի արևընծա մատյան,
Ձեզ իր գիրկն է առել մայրամրմունջ,
Ձեզ շշուկով դարձել ոսկե պատյան,
Հայրենաբաղձ հաղթանակի կամուրջ:
Ժամանակներ կանցնեն և կփոխվի կյանքը,
Եվ սերունդներ կգան` լուսե ջահեր ձեռքին,
Սուրբ պատարագ կանի ձեզ աղոթող վանքը,
Հարալեզներ կիջնեն ձեր արնածոր վերքին…
Երկիր, երկինք ու երգ և արեգակն արդար,
Կխոնարհվեն, կիջնեն ձեր սուրբ շիրիմներին,
Եւ գարունը, որպես հույսի ծառազարդար
Ձեր մասունքը կտա գալիք մեր հիմներին: