ՀԻՄԱ ՈՎ Է
ՀԻՄԱ ՈՎ Է
Հիմա ով է ձեզ համբուրում,
Վանա ծովի ալիքներ,
Ինչ որսկան է ձեզ ցած բերում,
Իմ Սիփանա եղնիկներ:
Վանա ծովի կղզու վրա,
Ինչպես բիբը աչքի մեջ,
Կար մեկ տաճար Ախթամարը,
Ուր կաղոթեր մայրս խեղճ:
Հիմա ով է ախ ջուր խմում,
Ապարանջյա աղբյուրից,
Ախթամարա վանքի վրա,
Կա բաց թողած աղավնիս: